Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության առաջ կրակոցներ են հնչել. տեսանյութ
Ստամբուլում հրաձգություն է տեղի ունեցել Բեյօղլուի Իսթիքլալ պողոտայի վրա գտնվող ՌԴ հյուպատոսության մոտակայքում, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: Իսթիքլալ պողոտայի վրա երեք տղամարդկանց միջև սկսված վիճաբանության ընթացքում վիճող անձանցից մեկը կրակ է բացել մյուս երկուսի ոտքերի ուղղությամբ և վիրավորել նրանց:

