Այն որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը բավական տխուր վիճակում է գտնվում, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Որևէ երկրում Հայաստանի դեսպան կարող է դառնալ մարդ, ով տվյալ երկրում ունի բիզնես հետաքրքրություններ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը նույնպես նման դեսպանների թվին է պատկանում: Նա տարիներ առաջ աշխատել է ՌԴ միգրացիոն ծառայությունում: Եղել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանի ռեֆերենտ:
Նա ՌԴ-ում աշխատելու տարիներին կարողացել է բիզնես կապեր հաստատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: Հիմա նա արդեն հաջողակ գործարար է: Վիետնամում բիզնես ոլորտում նրա հաջողությունները տեսնելով նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականին նրան նշանակում է Վիետնամում Հայաստանի դեսպան: Նշանակումից հետո էլ տիկին Վարդանյանը շարունակում է իր հիմնական մտահոգությունը համարել իր բիզնեսները:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեսպանի ներկայացրած հայտարարգրի համաձայն նա բավական մեծ կարողության տեր է:
Դեսպան նշանակվելուց հետո Ռաիսա Վարդանյանը, որպես գույք հայտարարգրել է հինգ բնակարան, երկու ավտոտնակ, MERCEDES-BENZ C 180 և VOLKSWAGEN EOS 2.0 մակնիշի ավտոմեքենաներ:
Դրամական միջոցներ դեսպանը հայտարարգրել է՝ 221 միլիոն դրամ, 1 354 500 ԱՄՆ դոլար, 769 հազար եվրո: Նա նաև հայտարարգրել է 638 735 ՌԴ ռուբլու բաժնետոմսեր:
2014 թվականին դեսպանը գնել է երեք բնակարան համապատասխանաբար 34,800,000 դրամ, 40,800,000 դրամ, 40,800,000 դրամ: Նույն տարում նա ստացել է 35 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ և ավելի քան 35 միլիոն դրամի փոխառություն:
2015 թվականին նա 45,600,000 դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն և 3, 800, 000 դրամով հողամաս: Նույն տարում նա հանձնել է 1 400 000 ԱՄՆ դոլարի փոխառություն, ստացել ավելի քան 35 հազար դոլար աշխատավարձ և ավելի քան 34 միլիոն դրամ փոխառություն:
politik.am
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը