«Ամեն ինչը մի կապեք թալանվածի հետ, խոսքը այն 1000 դրամի մասին է, որը մենք պարտավորվում ենք վճարել զոհվածներին։ Եթե շատերի համար դա մեծ գումար է, ապա կքննարկվեն այդ հարցերը․․․ Ես երկու ձեռքով կողմ եմ՝ բերեք այդ գողաված գումարը բյուջե, դրա համար համապատասխան մարմիններ կան, թող բերեն։ Ես գտնում եմ, որ 1000 դրամը մեծ գումար չէ, եւ ժողովուրդը հաճույքով կվճարի, որովհետեւ վճարում է իր զինվորի համար եւ այստեղ փորփրել ու ընկնել սենսացիաների հետեւից, ասել՝ այդ գողացված գումարը ․․․ գողացված գումարը մի կողմ, զոհված ազատամարտիկը մի կողմ»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր Գրիգորի Մարգարյանը անդրադառնալով հազար դրամ Ըստ Մարգարյանի՝ 1000 դրամը հոգու պարտք է, որը ոչ թե բանակին է վերաբերում, այլ զոհված ազատամարտիկին։ «Այդ գումարը մենք վճարում ենք մեր ազատամարտիկի համար, որը սահմանին կանգնած մեզ է պաշտպանում։ Եթե այդ գումարը թալանվել է, զինվորն էլ սահմանին կանգնած արյուն է տալիս, հո չի՞ մտածում՝ ինչ եղավ թալանված գումարը։ Մենք պարտավոր ենք վճարել այ գումարը։ Դա հոգու պարտք է, պարտավորվածություն ա, սա բանակին չի վերաբերում, զոհված ազատամարտիկին է վերաբերվում»,-եզրափակեց Մարգարյանը:
Ֆայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը