Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացմանը.
« Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների: Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկու կողմի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50%-ով լուծվել է։ Սա այդ դեպքը չէ։ Մեզանից ոչինչ կախված չէ այս պարագայում:Հայաստանը վաղուց պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտնել է Սերժ Սարգսյանը։
«Մինչև 2009 թվականը անգամ մեր որոշ ընկերներ էին ասում, թե մենք կոմպլեքսավորված ենք ցեղասպանությամբ, որ պարզապես չենք ցանկանում թուրքերի հետ ունենալ ինչ-որ հարաբերություններ, քանի դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը, սակայն գնացինք դրան։Երբ ես շրջեցի գրեթե ողջ աշխարհով՝ հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ,նրանքպահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում, ես խնդրում էի։
Արդյունքը՝ ստորագրեցինք, նրանք իրենց պարտավորությունները չեն իրականացնում։ Ի՞նչ անենք այլևս։ Գնանք ու ասենք, թե եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմանները։ Եվ ինչ հետո՞։ Մեկ ամիս, մեկ տարի կամ կես տարուց, հենց լինի ինչ-որ հակամարտություն, նորից սահմանը կփակեն:Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից որոշ ժամանակ հետո պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել դրանք և փաստացի պատրաստ չեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել՝ առանց նախապայմանների»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
«Եվ դրանից հետո Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք։ Պարզապես, եթե մենք ինչ-որ տեղ հանդիպում ենք միջազգային ֆորումների ժամանակ, բարևում ենք և վերջ»,- ասել է նա՝ ընդգծելով, թե ցանկանում է բաց տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը