«Փարքինգ սիթի սերվիսը» և «Սեքյուրիթի դրիմը» սերտորեն փոխկապակցված են պետության հետ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այսպես կոչված տեսախցիկների եւ «կարմիր գծերի» բիզնեսի պետականացման գործընթացը, կարելի է ասել, պաշտոնապես սկսվել է: Երեկ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել «կարմիր գծերի» բիզնեսի սեփականատեր «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ տարվող բանակցությունների վերաբերյալ, իսկ ոստիկանությունն էլ հաղորդագրույթուն է տարածել արագաչափերը եւ տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ: Ուշագրավ է այն արագությունը, որով մասնավոր բիզնեսը դառնում է պետական եւ ավելի ուշագրավ է, որ մասնավորը հոժարակամ հանձնում է իր բիզնեսը պետությանը՝ հրաժարվելով իր ապագա հսկայական շահույթներից: Համենայն դեպս այդ բիզնեսների սեփականատերերը դժգոհության որեւէ ակնարկ դեռ չեն արել: Դեռ երկու շաբաթ էլ չի անցել այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրած խորհրդակցությունում Երեւանի քաղաքապետարանին ու ոստիկանությանը հանձնարարեց ըստ էության սկսել այդ բիզնեսների պետականացման գործընթացը: Տեսական առումով պատկերը հետեւյալն է` թե «Փարքինգ սիթի սերվիսը», եւ թե «Սեքյուրիթի դրիմը» ժամանակին ներդրումներ են արել, ձեռք բերել թանկարժեք սարքավորումներ, որպեսզի տարիների ընթացքում դրանք շահագործեն եւ շահույթ ստանան: Ընդ որում, գործունեության սկզբնական շրջանում նրանք պետք է կրեն վնասներ: Օրինակ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, Վահե Նիկոյանի ասելով, 2015 թվականին կրել է 170 միլիոն դրամի վնաս: Ու հիմա, երբ եկել է արդեն շահույթ ստանալու պահը, հանկարծ սեփականատերերը կամավոր սկզբունքներով հանձնում են այն ուրիշի: Թե ինչ սխեմաներով այն կանցնի պետությանը, առայժմ ամբողջությամբ չի բացահայտվում: Վահե Նիկոյանը հայտարարել է, թե «Փարքինգ սիթի սերվիսի» բաժնետոմսերը անցնելու են Երեւանի քաղաքապետարանին այն պայմանով, որ ընկերության ակտիվները առնվազն պակաս չլինեն պարտավորություններից: Իսկ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը «armtimes.com» կայքի թղթակցի հետ զրույցում ընդհանրապես հրաժարվել է մանրամասներ բացահայտել իր ընկերության սեփականատիրոջ փոփոխության սխեմաների վերաբերյալ:  «Դուք ուզում եք, որ ես ձեզ ասեմ, որ բիզնեսը խլո՞ւմ են: Ոչ ոք դեռ ոչինչ չի խլում, պայմանները դեռ վերջնական պարզ չեն, երբ որ վերջնական պարզ լինեն, այն ժամանակ կհասկանանք՝ մե՞նք ենք խլում, թե՞ իրենք են խլում: Դեռ ոչինչ պարզ չի»,- թղթակցի հարցերին ի պատասխան՝ ասել է նա: Սրանով հանդերձ կարելի է փաստել, որ հասարակության շրջանում համառորեն շրջանառվող լուրերը, թե «Փարքինգ սիթի սերվիս» եւ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների իրական սեփականատերերը բոլորովին այլ` իշխանության ամենաբարձր  ներկայացուցիչների հետ սերտորեն փոխկապակցված անձինք են, ավելի են հիմնավորվում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am