«Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը պարտադրված քայլ էր՝ ուղղված տարածաշրջանում կայունության պահպանմանը :Դա պարտադրված միջոցառում էր` մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ ռազմական իրավիճակը հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարում կանոնավոր կերպով ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք նման հնարավորություններ չունենք, ինչպես Ադրբեջանը, նկատի ունեմ՝ ֆինանսական հնարավորություններ, բայց մենք մշտապես փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Ըստ իս՝ տվյալ դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի հակաթույն է»,- «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ դրան, իսկ ի՞նչ անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես:Երևանը Ռուսաստանի հետ ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին պայմանագիր»,- հավելել է Հայաստանի նախագահը։
«ՌԴ-ն դրանից ելնելով, ընդառաջել է մեր խնդրանքին և տրամադրել մեզ ռազմական տեսակետից այդ հիանալի համակարգը։ Իհարկե, մարդկության համար ավելի լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, բայց երբ պարտադրված ես, գնում ես նաև այդ քայլին»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը