ԱԺ նիստում քննարկվում է 2017թվականի պետական բյուջեի նախագիծը: Գործադիրի անդամներից շատերը հարկ չեն համարել ներկայանալ խորհրդարան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նայելով դահլիճում կառավարության դատարկ աթոռներին՝ նկատողություն արեց կառավարությանը: «Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում եւ կառավարությունը այստեղ չի: Էսպիսի բա՞ն: Զարմանալի պատմություն է»,- նեղսրտեց Սահակյանը: Վարդան Այվազյանը տեղից խորհուրդ տվեց. «Հետաձգե՛ք, պարոն Սահակյան»: Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Պարոն Սահակյանը գիտի ինչն է հետաձգում, երբ է հետաձգում եւ ինչի համար է հետաձգում»: Ապա Գ. Սահակյանը ձայնը տվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Վերջինս ներողություն խնդրեց կառավարությանանդամների փոխարեն՝ ասելով, որ «իմ գործընկերները ճանապարհին են, անպայման ներկա կգտնվեն այս կարեւոր փաստաթղթի քննարկմանը»: Նա հորդորեց սա չընդունել որպես անհարգալից վերաբերմունք՝ ԱԺ-ի նկատմամբ:
Ֆայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը