Բոլորովին վերջերս Լեոյի կարճ փողոցի միջնամասում` ԱԻՆ-ի շենքի դիմաց, դրվել է թարթող լուսացույց, հայտնվել է մեքենաների արագությունը նվազեցնող շատ նպատակահարմար թումբ՝ համապատասխան գծանշումով, որոնցից քաղաքում շատ քիչ տեղերում է առկա:
Պարզվում է՝ Լեոյի փողոցի այդ հատվածում տրանսպորտային միջոցների ու հետիոտնի համար շարժումը կարգավորելու անհրաժեշտությունը կար, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆի- Ա.Բաբաջանյան փողոցների հատման խաչմերուկում տրանսպորտային միջոցների և տարբեր ուղղություններով հետիոտների շարժի ինտենսիվությունը բավարար չէ լուսացույցային օբյեկտ տեղեդրելու համար: Այսպիսի հիմնավորմամբ թաղամասի բնակիչների կողմից բարձրացված խնդրի մասին իմ դիմումը մերժել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Ե. Կարապետյանը: Նշված խաչմերուկում համարյա ամեն օր վթար կա, այդ չկարգավորվող խաչմերուկը բավական չէ, խաչմերուկին հարող տարածքի գազալցակայանից մեքենաներն անկանոն, խաչմերուկը ուղիղ հատելով են դուրս գալիս, ոչ մի կարգավորող նշան չկա:
Ես չգիտեմ, թե Լեոյի փողոցի անվտանգ երթևեկությունն ում պատվին է կարգավորվել, սակայն մեր թաղամասում ապրող բնակիչներս այս խտրական մոտեցումը շատ լավ տեսնում ենք ու ենթադրություններ անում այդ պատվին արժանացած մարդու մասին:
Հարգելի պարոն Ե.Կարապետյան, Մալաթիայի Րաֆֆի-Ա.Բաբաջանյան խաչմերուկի լուսացույցն անհրաժեշտություն է, մենք պահանջում ենք «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ապահովել այս խաչմերուկի անվտանգությունն ու կից գազալցակայան մեքենաների ելումուտը:
Ահա Լեոյի փողոցի միջնամասում մեքենաների և հետիոտնի անվտանգությունն ապահովող անցման լուսանկարը:
Անահիտ Բախշյան«Բարև Երևան» խմբակցության անդամ
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը