«Ժամանակ» թերթը գրում է. «ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ղեկավարների հետ նախօրեի հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը ավելի է խորացրել իր նկատմամբ անվստահությունը։ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները պատմում են, որ Վիգեն Սարգսյանը ոչ մի լուրջ որոշում ինքնուրույն չի կայացնում, և այժմ շատ ժրաջան կերպով կատարում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտի պարտականությունները։ Նա իրավունք չունի ոչ մի լուրջ հարց լուծել և առանցքային որոշում կայացնել։
Մեր աղբյուրները հայտնում են, որ հիմա ավելի ակներև է դառնում պաշտպանության նախարարի փոփոխության հիմնական նպատակը՝ նախարար նշանակել մեկին, ով ոչ մի դեպքում չի վիճարկի Սերժ Սարգսյանի որոշումները ու հլու հնազանդ կկատարի դրանք, ինչը հնարավոր չէր անել նույնիսկ Սեյրան Օհանյանի դեպքում, ով կարողանում էր դիմակայել ճնշումներին և քիչ թե շատ ինքնուրույն որոշումներ կայացնել։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը