Ինչպես արդեն հայտնել էինք, բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց 102 կողմ և 3 դեմ ձայներով: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրղների հետ զրույցում անդրադառնալով նշված հիմնադրամին նշեց. «Ես բանակի հետ կապված ինչ կա արել եմ ու անելու եմ»: Արել եմ միշտ անելու եմ հիմա ավելի շատ կանեմ նախագծից հետո: Մեր երեխեքն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք»: Լրագրողներից մեկի հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է թալանածն էլ հետ բերվի արձագանքեց. «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ոչ գիտեմ թալանել են, ոչ գիտեմ չեն թալանել: Ինձ խի՞ եք տենց հարց տալիս, ես ի՞նչ կապ ունեմ: Ես էդ գործերի մեջ չկամ. ինձ հարցնում եք բանակին օգնելու՞ եք, ասում եմ օգնել եմ ու օգնելոու եմ, մնացած ուրիշ հարցեր մի տվեք: Դիտարկմանը՝ իր անունն էլ է կապվում մենաշնորհի և բազմաթիվ անօրինականությունների հետ ասաց. «Վերջացրու՛ արդեն թեման փոխիր, ուրիշ կռուտիտներ մտածի»: Իսկ, թե ինչով է օգնել հայոց բանակին Ալեքսանյան Սամվելը թերեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորները, այնպես էլ Ս. Ալեքսանյանը տեւական ժամանակ չկար: Հետո մամուլում հայտնվեց Ալեքսանյանի ինքնանկարը՝ սելֆին, որն արված էր այն ժամանակ երբ առանջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը