Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում.կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 239-րդ կմ հատվածում բախվել են Վազ 21011 մակնիշի և իրանական բենզատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «01»-ը, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, Վայոց Ձորի մարզի Շատին գուղի բնակիչ, 49-ամյա Հունան Հունանյանն է, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով տեղում մահացել է: Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ճանապարհն անցանելի է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարն է բախվել «01»-ին, ինչից հետո այն հայտնվել է դաշտում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատարի վարորդի և մահացածի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «01»-ը բարձված է եղել մրգով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am