Շիա հոգևորականի մահապատիժը Սաուդյան Արաբիայի ներքին գործն է.Էրդողան
Ինչպես հաղորդում է Reuters-ը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է շիա հոգևորականի մահապատժի շուրջ ծագած հակամարտությունը: Էրդողանը հայտարարել է, որ մահապատիժները Սաուդյան Արաբիայի ներքին գործն է: ««Նրանք, ովքեր լռում էին սիրիական քաղաքացիական պատերազմում զոհվածների մասին, այժմ աղմուկ են բարձրացրել Սաուդյան Արաբիայում մեկ մարդու մահապատժի պատճառով»»,ասել է նա:
