Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում՝ վկայակոչելով «շատ լավ տեղեկացված աղբյուրի» հայտարարել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն իբր մտադիր է զրկել իրեն ուկրաինական քաղաքացիությունից:
Սաակաշվիլիի տվյալներով՝ նախագահն այդ հարցը հանձնարարել է Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կոնոնենկոյին և Ռադայի իրավական քաղաքականության և արդարադատության հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Գրանովսկուն, որին նա անվանել է «նախագահի վարչակազմում կոռուպցիոն բուրգում դատական գործերի ոչ պաշտոնական ղեկավար»:
«Նախատեսվում է զրկել ինձ քաղաքացիությունից դատարանի որոշմամբ:Միջազգային իրավունքը և ուկրաինական օրենսդրությունն արգելում են զրկել Ուկրաինայի քաղաքացիներին քաղաքացիությունից, եթե նրանք չունեն այլ քաղաքացիություն: Շատ ցավալի է, որ նախագահն օգտվում է ոչ միայն այդ բացահայտ հանցավոր խաբեբաների ծառայություններից, այլև լսում է նրանց խորհուրդները»,- ասել է Սաակաշվիլին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը