«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ 12 կուսակցությունների եւ 140 հասարակական կազմակերպությունների հենքի վրա ձեւավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գործունեությունից նոր կուսակիցները դժգոհ են: «Հայկական վերածնունդ»-ին միացած կուսակցությունները պատրաստվում են նրան «գահընկեց» անել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր բողոքի ձայնը բարձրացրեց ՀՎԿ-ին անդամակցած «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը. «ՀՎԿ-ն մենք ենք՝ առանց ՕԵԿ-ի նախագահի եւ թիմի. նրանք ոչ մի աղերս չունեն ՀՎԿ-ի հետ: Ես շուտով ասուլիսով հանդես կգամ եւ շատ բացահայտումներ կանեմ: ՀՎԿ-ի անդամ չեն ՕԵԿ-ը եւ իր վարկաբեկված թիմը»,- ահա այսպիսի կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ Ա. Ղազարյանը: «Հայկանդուխտ»-ի նախագահը չմանրամասնեց՝ ինչ բացահայտումներ է պատրաստվում անել, սակայն նրա վրդովմունքն ու զայրույթն ակնհայտ էր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը