Կինոյում երկար տարիների իր լռության պատճառը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն այսպես է մեկնաբանել. «Սցենարներ միշտ ունեմ, բայց դրանց էկրանավորման համար փող չկա։ «Հոմո սափիենս» ֆիլմի սցենարն արդեն քանի տասնամյակ պատրաստ է, բայց այդպես էլ ֆիլմ չի դառնում՝ ֆինանսների բացակայության պատճառով»։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպմանն այսօր օրակարգում էին վարպետի կինոծրագրերը՝ երկար լռությունից հետո: Քննարկվեց նաև ռեժիսորի նոր՝ «Իմ տիեզերքը» ( վերնագիրը՝ առայժմ պայմանական) գիրքը հրատարակելու հարցը:
Հայաստանում գտնվելու ընթացքում Արտավազդ Փելեշյանը վարպետության դաս կանցկացնի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Կմասնակցի Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 60 և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիված հոբելյանական միջոցառումներին:ՀՀ Մշակույթի Նախարարություն
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը