ԵԽԽՎ նիստում ԼՂ հիմնախնդրին առնչվող երկու հակահայ զեկույցների քննարկման ու քվեարկության մասին` արդյո՞ք այդ քվեարկությունն անակնկալ էր հարցին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը` ասելով, որ այն չէր կարող որևէ մեկի համար անակնկալ լինել, այն պարզ պատճառով, որ ՄԽ-ն ԼՂ կարգավորման գործում միակ` միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է:
«ՄԽ եռանախագահները բազմիցս են արտահայտվել, որ հարցն այլ ձևաչափեր տեղափոխելը ոչ միայն կարող է չնպաստել, այլ կարող է վնասել հիմնախնդրի կարգավորմանը:
Կարծում եմ` Ադրբեջանի համար էլ սա անակնկալ չէր կարող լինել: Ուրիշ բան է, որ Ադրբեջանը դժգոհ էր, որովհետև այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր հենց Ադրբեջանին: Հենց Ադրբեջանն է ցանկանում ԼՂ կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր դիրքորոշումը հայտնի է միջազգային հանրությանը, և լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորները թույլ չտվեցին` գոնե Ուոլթերի բանաձևն անցնի, այսինքն` քվեարկեցին ԼՂ խաղաղ կարգավորման օգտին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի ընդունմանը, ասաց.«Ուներ տեխնիկական բնույթ և քննարկվում էր ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հանձնաժողովում, թեև զեկուցողը ցանկացել էր որոշ քաղաքական ձևակերպումներ մտցնել զեկույցի մեջ: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ զեկուցողն անգամ չի այցելել Սարսանգի ջրամբարի վայր` չնայած բազմաթիվ հրավերներին:Որ ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը թղթի կտոր են, ամենաբարձր մակարդակով հայտարարել է Ադրբեջանը, դա դեռ մենք չենք ասում: Ամեն դեպքում պետք չէ ուռճացնել այդ փաստաթղթերի նշանակությունը: Ադրբեջանը միտումնավոր անում է ամեն ինչ, որ վնաս հասցնի եռանախագահների ջանքերին, որովհետև այդ ձևաչափի պարագայում է, որ Ադրբեջանը չի կարողանում իր միակողմանի փաստարկները տեղ հասցնել և փորձում է նման փաստաթղթերի միջոցով ինչ-որ մխիթարություն գտնել, այսպես ասած` այրված սրտի մխիթարանք գտնել»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը