Սեյրան Սարոյանը կհրապարակի «ձեռնաքաշ» գեներալների և նրանց «նարկոման ու ղումարբազ երեխեքի » անունները

  Գեներալ Սեյրան Սարոյանը նախօրեին բանակի համար  1000 դրամ հավաքելու նախագծի հետ կապված  բառիս ամենուղիղ  իմաստով պատմական ելույթ  է ունեցել Ազգային ժողովում:  Ընդ որում՝ գեներալ պատգամավորի ելույթը՝  նախագծի օգտին քարոզչություն ծավալելու իմաստով ստվերում է թողել  իշխանության բոլոր  պրոֆեսիոնալներին, ովքեր  արդեն մի քանի օր շարունակ, իրենց կոտորելով փորձում են բացատրել այդ նախագծի ազգային խոշոր նշանակությունը: Բացատրում են, բայց ո՛չ լսող կա, ո՛չ  վստահող, ո՛չ էլ հավատացող: Եւ ահա գործին խառնվեց Սեյրան Սարոյանը՝ հայտարաելով, թե «Էդ փողը ոչ մեկ չի կարա տանի իրանց տուն, չեն կարա թռցնեն վրից, կանեն խայտառակ, էսի էդ փողը չի, որ ուտվի»: «Ես մտածում էի, եթե էս հարցը բերենք, առանց կասկածի, միասնական կհաստատվի: Բայց հենց փորձեցինք ժողովրդի համար մի լավ բան անենք, էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից, ով ինչ տարավ, ամեն ինչի մասին խոսացինք: Հիշեցինք, թե ով ոնց տները սարքեց, ով տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ դուրս չեկավ, մեկ ա իրանց երեխեքի քթերից դուրս ա գալու: Հլա ես չեմ լսել, որ  զինվորի հացը գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ երեխեքը նառկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ կազինոներում էդ փողերը տանուլ են տալըմ: Ընենց որ էտի թողեք Աստծու հույսին, ավելի լավ ա Աստված պատժի, քանց թե դատախազը: Ֆեյսբուքներում ինչ ասես չգրեցին՝ հարուստները թող փողերը տան: Հարուստը գրող էլ չի տա, եթե շահ չունեցավ, ոչ մի բան չի տա: Էս ժողովուրդը երբ պտի հասկնա, որ ինքն ա իրան պահելու, մեր հույսը մեր վրա պտի դնենք: Երեկվանից կերան էս նախարարին, նույն հարցը հազար ձևի տվեցին, հիմա  դե արի նախարար, կռուտիտ եղի, որ էդ հարցերին պատասխանես / նկատի ուն ի Վիգեն Սարգսյանին-խմբ./: Բերեք միասնական ձևով սաղս սիրուն քվեարկենք»,-  հայտարարել է  Սեյրան Սարոյանը: Քաղաքական ՊՌ-ի տեսանկյունից գեներալը կիրառելի է  բավականին գրագետ տոխնոլոգիա՝ ասել է այն ամենը, ինչ  հասարակությունը կուզենար լսել:  Այդ ում համար ցանկալի չէ լսել, որ զինվորի հացը ուտողները  չեն վայելելու իրենց գողոնը: Թերևս  պատահական չէ, որ գեներալը զինվորի հացը գողացողին սպառնում է Աստծո դատաստանով, որովհետև շատ լավ հասկանում է, որ դատական համակարգին մեր երկրում ոչ ոք չի հավատում. «Սեյրան ջան, ախր դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ, ես ու Լյովը ջհանդամ, կարող ա չիմանանք բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս ովքեր են գողացողները: Եթե գիտես, Աստված պիտի պատժի՞ էդ գողացողներին: Ո՞վ ա ասել, որ տրիբունա չի գործում, զինվորի հացը գողացողին պատիժ չի գործում: Չէ՞ որ արդար երկիր ենք ուզում, զինվորն այդ արդարության զգացումը պետք է ունենա: Թե՞ ասենք՝ Աստված կպատժի էն գեներալներին, որոնք գողություն են անում: Էդպես երկիր չեն կառուցում: Տերտերը կարող է այդպես ասել, բախտ բացողը, բայց երկիրը պիտի տեր կանգնի իր արդարությանը»,- գեներալին իրավացիորեն հակադարձել է   ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Շարունակելով Մանուկյանի հարցերը՝ նշենք,  իսկ գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը չի ուզում ասի թե իր և իր շատ սիրելի շեֆի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի  ունեցվածքը որտեղից է առաջացել։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում անշարժ գույք, Էջմիածնի հսկա առանձնատները, Երեւանի հիվանդանոցը, ցորենի արտերը որտեղի՞ց են:  Բոլորովին  կապ չունե՞ն զինվորի հացի ու բանակի միջոցների հետ:   Պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում հայտարարեց, որ  Հայաստանում 150 գեներալ կա, որը  տասնյակ անգամ շատ է մեծ երկրների գեներալների թվից: Ուռճացված է ոստիկանության թիվը, մեծ են արտաբյուջները, որոնք ստվերի բուն են: «Արտակարգ վիճակ հայտարարեք, ռազմական դրություն, փակեք էս բյուջեից դուրս գործող բյուջեն, գողացածը հետ բերեք, իմանանք, որ տալիս եք զինվորին: Դուք ստեղծել եք մի վիճակ, որ ասում եք՝  ամոթ քեզ, որ այդ 1000 դրամը զինվորին չես տալիս: Եղբայր, ես 100 հազարն եմ տալիս: Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես ուզում, այստեղ է անբարոյականությունը, սա մուրացկանություն է: Իմ դրամապանակին չկպնես, Գագիկ Խաչատրյանի 40 միլիոնանոց սարքածը պետականացրեք, տվեք զինվորին»,-  նշել է  Արամ Մանուկյանը: Շարունակելով թեման՝ բարեկամաբար ուզում ենք հորդորել գեներալ Սարոյանին, որ այս հարցով  մի նոր ճառ նախապատրաստի և ԱԺ հաջորդ նիստում պահանջի, որ անպայման ոստիկանության արտաբյուջեն տրվի զինվորին, որ իր ասած  <<ձեռնաքաշ>> 4-5 գենրալները, թեպետ դրանք մեր կարծիքով առնվազն կրկնակի ավել են, իրենց սիրուհիների,  կանանց ու զավակների համար կառուցած դղյակներն ու բանկային հաշիվները ևս զինվորին տան, իսկ իրենք ապրեն համեստ զինվորականի կյանքով:  Գեներալ Սարոյանը  այս կարևոր ճշմարտության  բարձրաձայնման ուղղությոաբ առաջին կարևոր քայլն արել է, երկրորդ կեսն անելը և գործն ավարտին հասցնելն արդեն թասիբի հարց է: Դե Ձեզ տեսնենք,  գեներալ Սեյրան, հաջորդ նիստին մեկ առ մեկ հրապարակեք ձեռնաքաշ գեներալների ու նրանց նարկոման երեխքի անունները: Դավիթ Մանուկյան    

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am