Նման հայտարարությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Շատ երկար մեր արձագանքը եղել է այն, որ բանակը հասարակության հայելին է, և այն ամենը, ինչ տեսնում ենք հասարակությունում, տեսնում ենք նաև բանակում, այսինքն` եթե ունենք հասարակությունում հանցագործ, ապա նա համաչափորեն կա նաև զինված ուժերում, եթե ունենք խնդիր, ապա այն կա այստեղ և այլն: Վիճակագրությունը երբեք դա ցույց չի տվել: Վերջին 10-12 տարիների ընթացքում դա շատ փոխվել է, և բանակը բազմաթիվ չափանիշներով անհամեմատ առաջ է եղել հասարակությունից` քրեածին առումով և այլն»,- շեշտեց նախարարը` օրինակ բերելով բանակում ինքնասպանությունների հարցը: Նա շեշտեց, որ բանակային յուրաքանչյուր ինքնասպանություն համարվում է շատ լուրջ, ծանր խնդիր, սակայն իրավիճակը հասկանալու ու գնահատելու համար պետք է համադրել բանակում և բանակից դուրս ունեցող ինքնասպանությունները: Վերլուծությունը ցույց է տալիս, որ բանակային տարիքային խմբում տղամարդկանց թվից բանակից դուրս 3.8 անգամ ավել են ինքնասպանությունները, քան նույն կատեգորիայի մոտ զինված ուժերում:
«Եթե իրավիճակը կապված է հոգեկան խնդիրների հետ, ուրեմն պետք է հասկանալ, թե որտեղ է ռազմաբժշական հետազոտությունը, հրամանատարը թերացել ու չեն նկատել խնդիրը, որտեղ են ոչ կանոնադրական հարաբերությունը դարձել նման քայլի պատճառ: Նաև պետք է հստակ հասկանալ, որ գնահատական տալիս պետք է կառուցենք այս համատեքստում: Իմ թեզն ու համոզումն այն է, որ բանակը պետք է լինի ոչ թե հասարակության հայելին, այլ հասարակության դպրոցն ու դարբնոցը: Մենք ստանում ենք 18 տարեկան քաղաքացի հաճախ թերի միջնակարգ կրթությամբ, արդեն հազվագյուտ բարձրագույն կրթությամբ, որովհետև տարկետումների թիվը վերջին 10-ամյակում կտրուկ նվազել է: Հետևաբար, ունենք խնդիր`ինչպիսի քաղաքացի ենք ուզում, որ երկու տարի հետո զորացրվի բանակից: Կարծում եմ, որ չափանիշները շատ հստակ են` նա պետք է լինի շատ ավելի առողջ, շատ ավելի կրթված, դաստիարակված, հասարակության մեջ իր տեղն ու հնարավորությունները պատկերացնող ամրացած անձ»,- շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Վիգեն Սարգսյանը կարևորեց զորամասերում լրացուցիչ կրթության օղակների ստեղծման անհրաժեշտությունը: «Զորացրվող զինվորը, բացի զինվորական գիտելիքներից պետք է զորացրվի նաև քաղաքացիական կյանքում կիրառելի որոշակի հմտություններով: Սկսել ենք երկխոսություն ՏՏ ոլորտի խոշոր կառույցների հետ և ցանկանում ենք խոշոր զորամասերում ունենալ «ԹՈՒՄՈ-բանակ» կամ ինկուբատորներ, որտեղ մարդկանց նախ սովորեցնում են պարզ համակարգչային գիտելիքներ, այնուհետև ծրագրավորման ամենապարզունակ գաղափարները, որը կարող է իրեն կյանքում ավելի ամրացնել և ավելի պիտանի դարձնել: Եթե դա մեզ հաջողվի ես կհամարեմ, որ մենք մեծ նվաճում ունենք այս ուղղությամբ»,- ամփոփեց պաշտպանության նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը