Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելու համար։«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք արագ արձագանքենք իրադարձություններին։ Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականությունը ստուգում է»,- ասել է Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։
Սարգսյանն ասել է, որ դեմ չէ Երևանի և Բաքվի միջև այդպիսի թեժ գիծ ստեղծելուն։ «Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել` մերոնք կրակում են, թե ոչ` իհարկե, ակնկալելով նման վերաբերմունք ադրբեջանական ղեկավարության կողմից»,- նշել է երկրի ղեկավարը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը