Կառավարության անդամները խորհրդարանում են: Մեկնարկել է ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանը: Նիստին, սակյան չի մասնակցում վարչապետ Կարեն Կարապետյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկեցրեց, որ վարչապետը եւ եւս մի քանի նախարար հարգելի պատճառով բացակայում են:
Ապա գործադիրի անդամներին հարց տալու համար տեղի ունեցավ գրանցում:
Գրանցվեց տասնվեց պատգամավոր:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջինը հարց տալու իրավունք տրվում է ընդդիմադիր խմբակցություններից երեքական պատգամավոր, ապա ըստ հաջորդականության: Առաջինը հերթագրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով չնայած ընդդիմադիր կուսակցության ղեկավար է,սակայն ԱԺ-ում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր, եւ նրան առաջինը ըստ կանանոնակարգի հարց տալու իրավունք վերապահված չէ: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շփոթվեց եւ հնչեցրեց նրա անունը: <Էդմոն Մարուքյան խնդրեմ>,- ասաց Սահակյանը, ում սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուշեց, որ Գալուստ Սահակյանը սխալ է անում: <Ճիշտն ասած ձեզ էլ եմ ընդդիմադիրի տեղ դրել դրա համար ասեցի..>,- ասաց Սահակյանը, ում հերթական միտքը առաջացրեց ներկաների ծիծաղը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը