Հանրակրթական դպրոցներում երեկվանից վերսկսել են ուսումնական գործընթացը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Հայելի ակումբում այսօր լրագրողներին հայտնեց, որ մինչև դասերի սկսվելը շրջաբերականներ էին ուղարկվել դպրոցների տնօրեններին, որ երկու օր առաջ դասարանները ջեռուցվեն:
Հովհաննիսյանի հավաստմամբ` դասապրոցեսն ընթանում է նորմալ հունով, սակայն Արմավիրի 10 դպրոցներում դասերը չեն վերսկսվել, պատճառը ջեռուցումն է:
«Դրանք հեղուկ վառելանյութով ջեռուցվող դպրոցներն են և հնարավոր չեղավ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Տվյալ դպրոցների համար կունենանք առանձին վերաբերմունք՝ բաց թողած դասաժամերը լրացնելու համար»,-ասաց տիկին Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ դպրոցներում դասաժամերը կվերսկսվեն գալիք երկուշաբթի օրվանից:
Անդրադառնալով աշակերտների հաճախումներին ՝ տիկին Հովհաննիսյանը նշեց, որ երեկ և այսօր բացակայությունների թիվը կազմել է շուրջ 20-30 %, ինչը պայմանավորված է նրանով, որ աշակերտների մի մասը դեռ ամբողջապես չի կազդուրվել:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը