ամացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Սակայն նշենք, որ ըստ Asekose.am-ի տեղեկության՝ վերջինս շարունակում է աշխատել Հ1-ում, պարզապես Նվեր Մնացականյանն այլևս չի վարելու լուրերի թողարկումը, որն այսուհետ կոչվելու է «Օրակարգ», ինչպես նաև «Հարցազրույց» ծրագիրը:
Մնացականյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի ազատվել աշխատանքից:
– Պարոն Մնացականյան, դուք հեռացվե՞լ եք աշխատանքից:
– Եթե «հեռացնել» բառը հանեք՝ կպատասխանեմ:
– Ձեր դիմումի հիման վրա՞ եք ազատվել:
– Դեռ չեմ ազատվել: Կորոշեմ՝ ազատվե՞լ, թե՞ ոչ:
– Իսկ ի՞նչ է իրականում եղել:
– Նոր ղեկավարություն է եկել, պիտի հասկանա՝ կարո՞ղ ենք իրար հետ աշխատել, թե՞ ոչ:
– Ինչ-որ խոչընդոտներ կա՞ն աշխատելու համար:
– Չէ, չէ, ոչ մի բան չկա: Եկել են նոր մարդիկ, որոնք նոր թիմ են ձեւավորում: Կամ պետք է մտնես այդ թիմ, կամ՝ ոչ:
– Դուք ցանկություն ունե՞ք մտնելու թիմ, թե՞ ոչ:
– Չէ, ես չունեմ:
– Հնարավո՞ր է առաջիկայում դիմում գրեք:
– Ոչինչ չի բացառվում, իհարկե:
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը մեր զրույցում հաստատեց կադրային փոփոխությունների լուրը, իսկ Նվեր Մնացականյանի հեռացումն այսպես մեկնաբանեց.
– Նվեր Մնացականյանը չի հեռացվել աշխատանքից, Նվեր Մնացականյանին առաջարկվել է այլ տարբերակներով պրոյեկտներ ներկայացնել, գուցե այլ ոլորտում շարունակել աշխատել՝ եթե հարմար գտնի հեռուստատեսության տնօրինությունը: Դա կադրային ջարդ անվանելը ճիշտ չեմ համարում: Դուք ինձ նախորդ անգամ հարցրեցիք եւ ես ձեզ անկեղծ պատասխանեցի, որ ցանկացած նոր ղեկավար կուզի, որ փոփոխություններ անի: Ես եկել եմ, ուզում են փոփոխություններ անել: Դուք որպես հասարակության ներկայացուցիչ ուզո՞ւմ եք, որ հեռուստատեսությունում փոփոփոխություններ լինեն եւ եթերը հետաքրքիր դառնա նաեւ ձեզ համար:
– Եթե փոփոխությունները դրական են լինելու, հասարակության համար ցանկալի կլինի:
– Վերջ ուրեմն, սա կադրային ջարդ չի:
– Իսկ էլ ո՞ւմ եք նախատեսում առաջիկայում տեղափոխել կամ ազատել աշխատանքից:
– Ես խոստանում եմ, առաջիկայում, եթե նման բաներ լինեն՝ կիմանաք: Ես պետք է աշխատեմ, հանձրարարություններ տամ, տեսնեմ դրանք ինչպես են կատարվում, որքանով է դա համապատասխանում իմ պատկերացրած կոնցեպտին, լսարանի պատկերացրած կոնցեպտին, ըստ այնմ, կկողմնորոշվենք, կորոշենք: Տեղափոխություններ կլինեն, բայց սա կադրային ջարդ որակելը ինձ համար զավեշտալի է: Մի կողմից հանրությունն ուզում է փոփոխություններ, մյուս կողմից դա համարում կադրային ջա՞րդ:
Մեր տեղեկություններով այս պահին քննարկվում է նաեւ «Առաջին լրատվականի» հաղորդավար Զարուհի Ռշտունուն այլ հաղորդում տեղափոխելու կամ աշխատանքից ազատելու հարցը: Հարություն Հարությունյանն այս տեղեկությունը չհաստատեց:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը