ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մոտ օրերս դիմում կգրի` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա շատ կարևորեց, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Է. Շարմազանովը չբացառեց, որ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում կգրի: «Տրամաբանությունը շատ պարզ է` սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս քաղաքկանության մեջ կուսակցական գործիչների դերակատարումը պետք է բարձրանա: Եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն կուսակցության անդամ: Եվ շատ կարևոր է, որ պաշտպանության նախարար, իմ լավ ընկեր Վիգեն Սարգսյանը նման որոշում է կայացրել: Նա պարկեշտ, ազնիվ և, ամենակարևորը՝ հայրենասեր և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է»,- նշեց Է. Շարմազանովը:
Հավելենք, որ մեր տեղեկություններով Վիգեն Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցությունը տեղի կունանա նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարի ժամանակ:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը