Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին և հայտնել, որ հերթապահ շտապ բուժօգնության խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի Անկախության 27/1 շենք, որտեղ գործող ատամնաբուժարանում հայտնաբերել է կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արաքսյա Իգիթյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 79-ամյա Ասյա Ասլանյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ատամը հանելու նպատակով այցելել է ատամնաբուժարան, որը պատկանում է անհատ ձեռներեց Արմեն Հակոբյանին։
Վերջինս տատիկի ատամը քաշել է, և տատիկը մահացել է։ Փաստի առթիվ քննիչ Ա. Իգիթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը