Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու սկզբնամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորոնի տարածքում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորոնի սեփականատիրոջ՝ Գագիկի որդու և Մարմարաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ: Վերջիններս եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Եռանկյունի» ռեստորանի սեփականատիրոջ որդին՝ Գևորգը, Գյումրիում հայտնի է «Պելե» մականվամբ: Խոսակցությունների համաձայն՝ «Պելե»-ն անհայտ անձնավորությունը ռեստորան է հրավիրել` հաշիվ մաքրելու:
Ռեստորանային բիզնեսից զատ՝ նրանք ունեն նաև փայտի վերամշակման փոքրիկ արտադրամաս:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դեպքի վերաբերյալ պարզաբանեց.
«Էդ կրակոցների մասին տեղեկությունները ճշտվում են: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:
Բարեբախտաբար, զոհ և վիրավոր չկա:
hartak.am
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը