Իրանի դեսպանին կանչել են Հորդանանի ԱԳՆ
Petra գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին, որտեղ նրան հայտնել են, որ Հորդանանը վճռականորեն դատապարտում է Թեհրանում և Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսության վրա կատարված հարձակումները։ Գերատեսչության պաշտոնական հայտարարարությունում նշված է. «Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսության վրա հարձակումները դիվանագիտական հարաբերությունների մասին միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներ են»։ Հորդանանը նաև աջակցություն է հայտնել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում Սաուդյան Արաբիայի ջանքերին։ Ընդգծվում է, որ Իրանի դեսպանին առաջարկել են Հորդանանի դիրքորոշման մասին անհապաղ իրազեկել Իրանի կառավարությանը։
