« Իմ պաշտպանյալներին նոր մեղադրանքներ են առաջադրվել: Ավելացվել է 238-րդ հոդվածը՝ զենքի հափշտակում, եւ 185-րդ հոդվածը՝ գույքի ոչնչացում:Իմ տեղեկություններով, խմբի անդամներից եւս 12-ին նույն մեղադրանքներն են ավելացվել»,- Հայելի ակումբում լրագրողներին հայտնեց «Սասնա Ծռերի» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի եւ Մխիթար Ավետիսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբանը հավելեց, որ իր պաշտպանյալների կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել:
Հարցին, թե իր պաշտպանյալներն ինչ դիրքորոշում ունեն նոր մեղադրանքների մասով, տիկին Պետրոսյանն ասաց, որ նրանք չեն ընդունել մեղադրանքները. «Արմեն Լամբարյանն ասաց, որ որևէ դիրքորոշում չի հայտնի այդ կապակցությամբ, քանի դեռ իրեն ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով որևէ քննություն չի կատարվում, եւ նա տուժող չի ճանաչվել»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը