«Ուզում ենք ուժեղ բանակ ունենալ, ուզում ենք պատերազմող երկրին հարիր բանակ ունենալ, սակայն կան երևույթներ, որոնք խանգարում են: Ի՞նչ մի գլուխ կեցվածք եք վերցրել, թե բանակի վրա չի կարելի ցեխ շպրտել»: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության համար ստեղծվող հիմնադրամին: «Բանակի վրա ցեխ են շպրտում նրանք, ովքեր չեն ցանկանում տեսնել բանակի խնդիրները»,- ասաց Հակոբյանը: Ըստ նրա ՀՀԿ-ականները սոցցանցերում անտեր էին թողել նախագիծը. «Սոցցանցերում էս նախագիծը որբ էր, ո՞ւր էիք: Մեդիադաշտը ձերն է, գնայիք, մտնեիք մեդիադաշտ, բացատեիք, ինչպես Վիգեն Սարգսյանը բացատրեց»:
Ռուբիկ Հակոբյանն ասաց, թե գեներալ Սեյրան Սարոյանի հայտարարությունը, թե բանակում գողություն անողների անուններն անգամ դատախազն է վախենում հնչեցնել, վերջակետ էր ամեն ինչին: «Անվստահությունն է, որ հիմնականում քննարկման առարկա է դառնում, մեկն էլ, որ ճիշտ է, որ բոլորը 1000 դրամ վճարեն»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը և հավելեց, որ պրոգրեսիվ հարկման տեսակը շատ ավելի ընդունելի է:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը