Հարցազրույց օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ
– Ինչպես գիտեք, 2017-ից յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամսական հազար դրամ է փոխանցելու այն ֆոնդին, որը պետք է հոգա վիրավոր, զոհված սպաների ընտանիքների կարիքները, ի՞նչ եք Դուք մտածում այս մասին։
– Գիտե՞ք ինչ կա, ընդհանրապես, մարդկանց պարտադրել մտածել, մտահոգվել, օգնել, կարեկցել՝ դա պարտադրված գործողություն է, իսկ ես դեմ եմ որեւէ պարտադրանքի։ Դուք չեք կարող այսօր վեր կենալ ու որոշել իմ անունից, թե ես ինչպես պետք է վերաբերվեմ իմ զինվորին ու իմ բանակին։ Դա նվազագույնը վիրավորական է, որովհետեւ ես այդպես չեմ վերաբերվում իմ զինվորին, ես մինչեւ այսօր ամեն օր հիշում եմ մեր բոլոր զոհված զինվորներին՝ ամենաթարմ կորուստներով, որոնք ամեն օր են տեղի ունենում։ Իմ վերաբերմունքն այդ հազար դրամով չպետք է լինի, ես կարող եմ նաեւ ավելին տալ, դա չպետք է լինի պարտադրված, բայց հանկարծ իմ փոխարեն որոշում են, որ իմ աշխատավարձից պետք է պահեն հազար դրամ։ Իհարկե, կան շատ հարցեր ու հարցականներ, օրինակ՝ ինչպես պետք է զանազանել կամ զատել, թե ով է կարեկցանքի արժանի, իսկ ով՝ ավելի շատի։ Վերջին հաշվով, դրամով մենք չենք կարող վերադարձնել այդ կորուստները եւ սփոփել այդ մայրերին։ Իհարկե, պարտք ենք ու պարտք ենք մեր ամբողջ կյանքով, կենսակերպով, բայց հազար դրամն ուղղակի վիրավորական է։ Մնացածի մասին արդեն ամեն ինչ ասվել է, թե որտեղ պետք է փնտրել այդ հազար դրամները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը