Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Մարատ Օգանեսյանը, որը կասկածվում է ավելի քան 50 մլն ռուբլի գումարի հափշտակմանը մասնակից լինելու մեջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ քննիչների վերջինիս կասկածում են Կրեստովսկի կղզում «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության ժամանակ ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու մեջ։ Ձերբակալությունը տեղի է ունեցել խարդախության գործի շրջանակներում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հաստատվել է ավելի քան 50 մլն ռուբլու հափշտակության փաստը ֆուտբոլային մարզադաշտի լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ։
«Ըստ քննիչների կողմից բացահայտված սխեմայի, որի շնորհիվ հաջողվել է իրականացնել հափշտակումը, պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Մարատ Օգանեսյանը Կրեստովսկի կղզում մարզահամալիրի շինարարությունը համակարգելիս ներգրավել է «ՏԴՄ» բաժնետիրական հանրությանը որպես ենթակապալառու»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ հետագայում այդ բաժնետիրական հանրությունը կանխավճարի տեսքով ստացել է ավելի քան 50 մլն 480 հազար ռուբլի, որը հետագայում յուրացվել է «մեկօրյա» ընկերության կողմից: «Անհրաժեշտ է նշել, որ Օգանեսյանը նախապես տեղյակ է եղել, որ բաժնետիրական հանրությունը չի պատրաստվում ստացված դրամական միջոցները ծախսել մարզահամալիրի համար լուսատախտակի մատակարարման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը