«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժամանակին Սերժ Սարգսյանը, խոսելով Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի մասին, ասել էր. «Էնպիսի հայտնի մարդկանց անուններ են տալիս, որ ուղղակի չգիտես ինչ անես»: Հնարավո՞ր է՝ նկատի ուներ նաեւ Սեյրան Օհանյանին, հարցրինք մեր աղբյուրին` հիշեցնելով լրատվամիջոցներում օրերս տեղ գտած արտահոսքը, թե կաթոլիկ եկեղեցու հոգեւորական հայր Անտոնը տվել է նրա անունը։ «Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն այդ ամենի հետ որեւէ կապ ունի, եւ հետո` Սերժ Սարգսյանն անուններ չհնչեցրեց, չէր էլ հնչեցնի, չնայած` կարծես հրաժարականից առաջ Սեյրան Օհանյանի հետ որոշ խոսակցություններ եղել են` հիմնականում կապված բանակում տեղ գտած խնդիրների, Հովնանյանի թաղամասում կառուցվող իր տան շինարարության հետ»: Ի դեպ, ըստ լուրերի, Օհանյանը փոխել է մտադրությունը քաղաքականություն մտնելու մասով, ավելին` խոսակցություններ են գնում օրերս ստեղծված հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարությունում նրա ներգրավման մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը