Որևէ մեկն այս դահլիճում այդքան միամտություն չունի, որ ասի` բանակում կոռուպցիա չկա, բայց դուք պնդում եք` բանակը բավականին կոռումպացված է, իսկ ես հակադարձում եմ` պետք է կոնկրետ փաստեր ունենանք, այսօր ԱԺ-ում «1000 դրամի» նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարցին` ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Ռուբեն Հակոբյանը, Կորյուն Նահապետյանին դիմելով, նշեց, որ ոչ ոք դեմ չէ 1000 դրամ վճարելու օրենքի տրամաբանությանը` պարզապես կա անվտահություն: «Այս հարցը ծագում է ձեր նախորդ պատասխաններից: Ասում եք` կոնկրետ կոռուպցիայի դեպք ցույց տվեք, իսկ ի՞նչի համար են համապատասխան կառույցները: Ժողովրդին սարքում եք գործ տվո՞ղ», - նշեց Ռուբեն Հակոբյանը: «Մեր ժողովուրդը գործ տվող ժողովուրդ չէ, պարոն Հակոբյան, բայց մեր հայրենակիցները քրեական գործերի վարույթների շրջանակներում ունեն նաև որոշակի պարտականություններ, եթե քրեական գործով ներգրավված են, օրինակ, որպես վկա», - Ռուբեն Հակոբյանին պատասխանեց Կորյուն Նահապետյանը: «Մենք չենք դարձնում ժողովրդին այդպիսին, ժողովուրդն ավելի վեհ առաքելություններ ունի ու դրանցից մեկն իր բանակին սատար լինելն է», - ավելացրեց նա:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը