Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով երեկ ուշ երեկոյան ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել որոշ մտավորականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է հազար դրամ հավաքելու ՊՆ նախաձեռնությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ հանդիպումը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում, մասնակցել է ավելի քան քառասուն մտավորական:
<Նրանց մեջ է եղել Զորի Բալայանը, Մերուժան- Տեր Գուլանյանը, Արմեն Էլբակյանը, Դավիթ Մուրադյանը, Ռուբեն Բաբայանը եւ այլոք>,- ասաց մեր աղբյուրը:
Քննարկման ընթացքում նախ խոսել է Վիգեն Սարգսյանը, որի ժամանակ ներկայացրել է խնդիրը, ապա հաջորդել են մտավորականների ելույթները: Հանդիպման ընթացքում եղել են իրարամերժ կարծիքներ, որոնք ամփոփելով Վիգեն Սարգսյանն ասել է, թե ինքը պատրաստ է շատ լայն քննարկման: Սարգսյանը նշել է, որ առաջիկայում հանդիպում է ունենալու ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Կա նաեւ առաջարկ կազմակերել հանրային քննարկում:
Արվեստագները ասել են, որ ողջունում են ՊՆ Վիգեն Սարգսյանի քայլը, բայց գտնում են, որ հանրային քննարկումները պետք է անցկացվեին մինչեւ նախագիծը Կառավարության հավանության արժանանալն ու ԱԺ-ում քննարկումներ կազմակերպելը:
Հիշեցնենք, որ երկու օր է ԱԺ-ում քննարկվում է հազար դրամ գանձելու նախագիծը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը