Ուկրաինայի դատախազությունը հարցաքննության է կանչել Պորոշենկոյին
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին` 2014-ի հունվար-փետրվար ամիսներին Եվրամայդանի ակտիվիստների նկատմամբ իրագործված հանցագործությունների հետաքննության շրջանակներում:
Ինչպես փոխանցում է BBC-ն` հղում անելով Գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Սերգեյ Գորբատյուկին, ծանուցումը նախագահի վարչակազմ ուղարկվել է նոյեմբերի 29-ի համար: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով` Պորոշենկոյին հարցաքննության են կանչել որպես վկայի:
