Քրեական աշխարհի «գլխավոր նայողի» տեղը թափուր է մնացել Շաքրո Մոլոդոյ մականվամբ Զախարի Կալաշովի կալանավորումից հետո:
Այս մասին գրում է Փաստինֆոն՝ նշելով, որ նույնիսկ գողի գործունեության հետ չկապված կազմակերպված հանցավոր խմբի որոշ առաջնորդներին հետաքրքրում է, թե ով է զբաղեցնելու Շաքրո Մոլոդոյի տեղը:
Գողերը քննարկել են տվյալ իրավիճակը: Ըստ երևույթին այդ «պաշտոնի» գլխավոր հավակնորդը կլինի հեղինակավորագույն օրենքով գող Վլադիմիր Տյուրինը՝ Տյուրիկ մականվամբ:
Քննարկվել են նաև այլ թեկնածություններ այնպիսիք, օրինակ, ինչպես Պետրիկի և Շիշկանի թեկնածությունները: Բայց նրանք երկուսն էլ հրաժարվել են՝ միայն իրենց հայտնի պատճառներով: Եղել է ևս մեկ հավակնորդ՝ Բադրի Քութաիսսկին, ով ներկայումս գաղութում է գտնվում: Սակայն նա հայտնի է նրանով, որ հին գողական համոզմունքների կողմնակից է, ինչը դուր չի գալիս շատ ժամանակակից օրենքով գողերի:
Ուրիշ հեղինակավոր գողեր պաշտպանում են որոշակի գողական կլանների, որոնք ժամանակ առ ժամանակ միմյանց հետ մարտնչում են: Այդ պատճառով այդ տեղում պետք է լինի որևէ նախապատվություն չունեցող, այսպես կոչված չեզոքություն պահպանող մի գող: Հենց Տյուրինն է, որ երևի գրեթե ամեն կլանում ունի կողմնակիցներ:
Տարիել Օնիանին՝ Տարո մականվամբ, նույնպես կարող էր գլխավորել Ռուսաստանի կազմակերպված հանցավոր խումբը, բայց նա քութաիսյան գողական կլանի համախոհ է: Հիմա Տարոն բանտում պատիժ է կրում, ընդ որում, դեռ երկար ժամանակ նա պետք է գտնվի բանտարկության մեջ: Ռուսաստանում պատիժը կրելուց հետո Օնիանին հավանաբար կհանձնվի Իսպանիային, որտեղ նրան արդեն հեռակա կարգով առաջադրել են կազմակերպված հանցավոր խումբ կազմակերպելու մեղադրանք:
Մեկ ուրիշ հեղինակավոր գող Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի), ով Օնիանիի կողմակիցն է, նույնպես չի կարող հավակնել նայողի տեղին, քանի որ մի քանի օր առաջ նրա մուտքը Ռուսաստան ցմահ արգելվել է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը