Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի համար հազար դրամի շուրջ ստեղծված աղմուկն անհասկանալի է:
Պատգամավորի համոզմամբ` աղմուկ հանողը աղմուկ է հանում, ծառայողն էլ լուռ ծառայում է:
«Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, զինվորի կողքին լինելն է»,- ասաց Շուշան Պետորսյանը:
Նրա խոսքով` այս նախագիծը երկարաժամկետ լուծումներ է ապահովում զինվորի համար, իսկ անվստահության խնդիրը կարելի է լուծել հասարակական վերահսկողությամբ ու թափանցիկությամբ:
«Սոցիալապես ավելի անապահովները միշտ ավելի պատրաստակամ են իրենց հնարավորության չափով մասնակից լինել նմանատիպ նախաձեռնությունների։ Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, հայ զինվորի կողքին լինելն է։ Նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ հաշմանդամ, զոհված զինծառայողների խնդիրներն ամբողջությամբ լուծում չեն ստացել այն պատճառով, որ դեռևս առկա մեխանիզմները կարճաժամկետ ծրագրեր են առաջարկել։ Այս նախագծի դեպքում խոսքը գնում է երկարաժամկետ ծրագրի մասին, իսկ զինծառայողներն ունեն այս ծրագրի անհրաժեշտությունը»,- ասաց երգչուհի պատգամավորը։
Այնուհետեւ Պետրոսյանը հայտարարեց․ «Ու՞մ է ձեռնտու, որ այս նախագիծը տապալվի, Պաշտպանության նախարարությա՞նը, մե՞զ՝ օրենսդիրներիս, որ առիթ բաց չենք թողնում այս ամբիոնից բարձրաձայնելու զինծառայողների, վետերանների՝ սոցիալապես անապահով կեցությունը։ Կարծում եմ՝ ոչ։ Խնդիրը լուծում չի ստանում՝ մնալով ակտուալ և, առավել ևս, նախագծի տապալումը ձեռնտու չէ պոտենցիալ շահառուներին»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը