Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե կուսակցության առաջիկա համագումարում ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում իրեն փոխարինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստերում այդ հարցը չի քննարկվել: «Իմ իմանալով մամուլը չի նշանակում, հանում կամ դնում»,- ասաց նա` խոստանալով ՀՀԿ ԳՄ-ում քննարկման դեպքում տեղեկացնել։
Ինչպես ասաց՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հետ վաղուց է համագործակցում. «Վարչապետը նախկինում քաղաքապետ է եղել և ՀՀԿ-ի ցուցակով է եղել, այնպես որ, նորություն չի, որ նա ՀՀԿ-ի հետ համագործակցում է»:
Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, արդյոք նորից ներկա կլինի՞ հաջորդ խորհրդարանում, Ռ. Զոհրաբյանը նշեց, որ, եթե կուսակցությունն անհրաժեշտություն գտնի, որ ինքը պետք է լինի ԱԺ-ում՝ կլինի, եթե ոչ, ապա դրանից չի նեղվի։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը