«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հաճախ են հանդես գալիս այս կամ այն խնդիրը «չքաղաքականացնելու» կոչով: Բանը հասել է նրան, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հորդորել է չքաղաքականացնել օրենսդրական նախաձեռնությունները: Բայց պետք է հաշվի առնել, որ խորհրդարանը մի մարմին է, որտեղ հավաքվում են (պետք է հավաքվեն) քաղաքական գործիչներ, եւ այնտեղ արտասանած ցանկացած բառ քաղաքական երանգ ունի:
Քաղաքականությունը պետք է լինի բաց եւ հնարավորինս լայն խողովակ, որով պետք է անցնի ցանկացած խնդիր: Եթե չի անցնում, ապա շատ մեծ է վտանգը, որ հարցերը լուծվելու են այլ վայրերում եւ այլ մեթոդներով: «Այլ վայրը» պալատների փակ կաբինետներն են: Այդպիսի մեխանիզմ է գործում բռնապետական երկրներում, որտեղ խորհրդարանն իսկապես քաղաքականացված չէ, որովհետեւ զրկված է իրական ընդդիմությունից: «Այլ մեթոդները» ահաբեկչությունն է կամ անկառավարելի, տարերային բունտերն են: Կարծում եմ՝ Հայաստանում չկա որեւէ մեղսունակ մարդ, որը կցանկանար, որ մեր պետությունը գնար այդ ճանապարհով: Այնպես որ` պատգամավորները որքան շատ քաղաքականացնեն ցանկացած հարց, այնքան կշահի պետությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը