Մինչև ե՞րբ հանդուրժել սպառնալիքներն ու շանտաժը

Նախօրեին Ադրբեջանի նախագահը ծանոթացել է շփման գծում տիրող իրավիճակին: «Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը շաբաթ օրը ծանոթացել է Ֆիզուլիի շրջանի շփման գծի օպերատիվ իրադրությանը: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զեկուցել է Ալիևին։ Ադրբեջանի նախագահն իրազեկվել է առաջնագծում ընդհանուր իրավիճակի մասին», ասվում է  պաշտոնական հաղորդագրությունում: Նա հանդես է եկել ելույթով, համապատասխան հանձնարարականներ է տվել։ Խիստ ուշագրավ է Ալիևի ելույթը: Նա, ըստ էության սպառնացել է հայկական կողմին, իսկ սա իսկական բաց մեսիջ է` ուղղված միջազգային հանրությանը, որ ապրիլյան պատերազմը դեռ միայն սկիզբ է: «Եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում է բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով: Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»: Նա հավելել է՝ սպառազինությանը համարժեք, բարձր է նաև բանակի հայրենասիրության մակարդակը: «Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա», ասել է Ալիևը, կրկնելով՝ ապրիլյան պատերազմը «Ադրբեջանի համար հերթական պատմական հաղթանակն էր»: Այնուհետև նա կրկին խոսել է տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ վստահեցնելով, որ «վերադարձվելու են բոլոր այն տարածքները, որոնք դեռ օկուպացված են»: Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, իրենց կսպասեն դեռ բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»,- հավելելով՝ «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը վերջապես պետք է գիտակցի, որ իրենց բռնազավթիչ գործողություններն անդունդ են տանում: Ադրբեջանն օրեցօր ուժեղանում, հզորանում է: Մենք հսկա ներուժ և հզոր բանակ ունենք»: Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի  պահվածքին ու կոշտ հայտարարություններին: ԼՂՀ արտգործնախարարությունը նշում էր. «Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂՀ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։ Նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և վկայում են Ադրբեջանի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝ արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել։ Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար։ Իր հերթին ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»։ Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այսօր «Ազատության» հետ զրույցում սադրանք է որակել վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զինուժի գործողությունները: Բալայանը պատահական չի համարում այն, որ դրանք տեղի են ունենում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների՝ Համբուրգում կայանալիք խորհրդի նիստից առաջ։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում իր գործելաոճին ու կարևոր միջազգային հանդիպումներից առաջ միտումնավոր սրում է իրավիճակը շփման գծում։ Կարևոր միջազգային հանդիպում է սպասվում Համբուրգում, մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և նրանք միտումնավոր սրում են իրավիճակը օր-օրի։ Նույն սադրիչ տրամաբանության մեջ է նաև այսօր մեկնարկող զորավարժությունները, որոնք անց են կացվում սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով»,- ասաց Բալայանը։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Ղարաբաղի պաշտպանության բանակը, այդ զորավարժությունների մեկնարկով պայմանավորված՝ «մարտունակության, զգոնության բարձրացման հատուկ քայլեր է արել» և իրավիճակը վերահսկելի է։ «Իրենց զորավարժությունները մեկնարկել են, մենք էլ իհարկե համապատասխան քայլերն ենք կատարում, ինչը բնական է։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է և նորմալ»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Ալիևն, ինչպես ասում են, բաց տեքստով «թքում» է միջազգային հանրության երեսին: Նա հստակ հասկանել է տալիս, որ բանակցությունները հակասում են Ադրբեջանի իշխանությունների շահերին: Նա հստակ հասկացնում է, որ դեմ է խաղաղ բանակցություններին և սպառնում է պատերազմով: Սա հերթական շանտաժն է նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին և ողջ միջազգային հանրությանը: Մինչև ե՞րբ է քաղաքակիրթ աշխարհը հանդուրժելու ալիևյան շանտաժը... Թամար Բագրատունի

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am