ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, որ Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանությանն առնչություն ունի նրա նախկին գործատու Սամվել Ալեքսանյանը, ասաց, որ Փաշինյանը գրեթե միշտ սխալ հայտարարություններ է անում:
«Նիկոլ Փաշինյանն էսքան ժամանակ ի՞նչ ա ճիշտ ասել, որ հիմա ասի: Ճիշտ չէր նաեւ Փաշինյանի հայտարարությունները շաքարի հումք ներկրելու մասին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հոկտեմբերի 25-ին հայտարարել էր. «Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա:
Հայաստանի ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը