ԱԺ նիստում շարունակվում է քննարկվել բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ամփոփիչ ելույթներով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ՝ ցույց տալով այն գումարների տեղը, որոնք կարելի է ուղղել բանակի խնդիրների լուծմանը: Պատգամավորն առաջարկում է չքննարկել հարցի բովանդակությունը, այն որ պետությունը բանակի խնդիրները պետք է լուծել, դա քննարկման ենթակա չէ: Առարկությունը միջոցների ընտրության մեջ է:
Ըստ Մանուկյանի՝ պարտադրանքով հնարավոր չէ լավ բանի հասնել, և որ նման հարցերը պետք է կամավոր դրվեն: Արամ Մանուկյանի խոսքով տասն անգամ ավելի շատ հնարավոր է գումար հավաքել, քան նախատեսում է հիմնադրամը, և պատգամավորը սկսեց ցույց տալ այդ գումարների տեղը:
Տարեկան Հայաստանից դուրս է գալիս 1,5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ փող: «Հարգելի ԱԱԾ, հարգելի կառավարություն, իմ ասածը պետք է ստուգվի թե չէ, մեկը պետք է հերքի՞ այս հայտարարությունը, կամ հաստատի: Մեր աղքատ ու սոված երկրում կա 5 միլիարդատեր, 60 միլիոնատեր: Նման աղքատ երկրում կարճ ժամանակում օրինական միջոցներվ չեն հարստանում: Մեր երկրում նվազագույնը 40 տոկոս ստվեր կա, որը ստվերից հանելու դեպքում 1 միլիարդ դոլար կբերեիք բյուջե: Էս երկրում դատախազությունը պետք է գործի՞ թե չէ: Սեյրանին եմ խոսքս ուղղում: Սեյրան ջան, դու գեներալ մարդ, կռված մարդ, կուլտուրական մարդ: Ես ու Լյովը կարող ա չիմանանք բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս ովքեր են բանակից գողացողները: Եթե գիտես, Աստված պետք է պատժի՞ էդ գողացողներին: Տերտերը կարող է այդպես ասել, բախտ բացողը ասել, բայց էսպես երկիր չեն կառուցում»,- ասաց Արամ Մանուկյանը հավելելով, որ մեր փոքր երկրին շատ մեծ քանակի գեներալ է բաժին հասնում:
Պատգամավորn առաջարկեց կրճատել ոստիկանության թիվը և խնայել գումար բյուջեում, քանի որ մեր փոքր երկրում նման քանակի ոստիկանությունը արդարացված չէ: «Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես պահանջում, էստեղ է անբարոյականությունը, սա մուրացկանություն է: Փոքր մի բուռ ազգ ենք, հազար ու մի միջոց կա գումարները հետ բերելու, Գագիկ Խաչատրյանի կառուցած ուսումնական կենտրոնը պետականացրեք ու տվեք զինվորին: Մարդու արժանապատվությունը հարգեք, ոչ թե պարտադրեք նրան: Մարդը ուղարկել է իր երեխային բանակ, աշխատում է ու հարկեր է տալիս, գնա տասնապատիկ շատ անգամ ավել լուծի զինվորի հարցը»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը