Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը զրուցել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ
– Տեր Վահրամ, ո՞րն է Աթեշյանի Հայաստան այցի նպատակը, ի՞նչ միջոցառման է մասնակցելու:
– Միջոցառման որեւէ հարց չկա, նման այցեր տեղի են ունենում հաճախակի: Հատկապես, նվիրապետական աթոռներում եւ Սփյուռքի թեմերում ծառայող եկեղեցականները հաճախ են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին այցելում: Այդպիսին պետք է դիտարկել նաեւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը: Վստահ եմ, որ այս օրերին հանդիպում տեղի կունենա նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
– Նրա շուրջ բարձրացած աղմուկից հետո սա Հայաստան առաջին այցն է: Ինչպես հայտնի է՝ Աթեշյանը չեկավ մասնակցելու նույնիսկ հոգեւոր խորհրդի նիստին: Դրանով է պայմանավորված նրա այցի նկատմամբ հետաքրքրությունը:
– Անձը շարունակում է ծառայություն իրականացնել: Նա անհրաժեշտ բոլոր բացատրությունները տվել է իր կատարած քայլերի առնչությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ, բնականաբար, պիտի շարունակի իր հարաբերությունները: Այս իմաստով մարդը եկել է Սուրբ Էջմիածին իր պարտականությունները կատարելու:
– Տեր Վահրամ, Աթեշյանը վերջերս նամակով դիմել էր Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրություն իրականացնել՝ հաշվի առնելով, որ գործող պատրիարքն արդեն 8 տարի է անգործունակ է: Նամակին արձագանք եղե՞լ է:
– Ես այդ մասին դեռ տեղեկություններ չունեմ: Վստահ եմ՝ նա այս օրերին եւս որոշակի պարզաբանումներ կտա: Սակայն հայտնի է, որ գործընթացը դեռ նոր է սկսվում եւ չեմ կարծում այսքան վաղ արձագանք լինի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը