«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ և Պավել Մանուկյանները «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժզննում են անցել:
«Պավել և Արամ Մանուկյանները բուժզննում են անցել «Էրեբունի» ԲԿ-ում: Ըստ բժիշկների՝ նրանց ոսկորների սերտաճումն ու մյուս հյուսվածքների ապաքինումն ընթանում են նորմալ», - Facebook-յան իր էջում գրել է Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Նա նշել է՝ թե Պավլիկը, թե Արամը, առանձնապես, գանգատներ չունեն:
«Շնորհակալություն են հայտնում ջերմ մաղթանքների ու բարի կամեցողության համար», - հավելել է փաստաբանը:
Արամ և Պավլիկ Մանուկյանները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Պավլիկ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը