ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծ: Հարակից զեկուցող ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, թե օրինագծի նկատմամբ կա հասարակության տոտալ անվստահությունը, հավելելով, որ դա պատահական չէ, որ պետք է նախ պատասխանատվության կանչել ՊՆ հարստացած պաշտոնյաներին, ովքեր թալանով են զբաղվել, հսկայական ունեցվածք կուտակել: Զոհրաբյանի խոսքով՝ ԼՂՀ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը մեկ անգամ չէ, որ հայտարարում է այս կամ այն պաշտոնյանի կոռումպացված լինելու մասին, ինչու՞ չի ուսումնասիրվում: Կորյուն Նահապետյանը համաձայնեց, որ այս օրինագծի կյանքի կոչելու գործում վստահության գործոնը ամենակարևորն է: Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ եթե ինչ ինչ անձանց կողմից եղել են բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսում, ապա պետք է խոսել կոնկրետ փաստերով ու դեպքերով: «Եթե կոնկրետ փաստ ու ապացույցներ գիտեք ՊՆ –ում չարաշահման դեպքերի մասով, ուրեմն հանդես եկեք համապատասխան հայտարարությամբ: Մենք չենք կարող ապօրինի խոսել պատասխանատվության մասին չունենալով ապացույցներ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Կորյուն Նահապետյանը կարծիք հայտնելով որ նման հայտարարություններ անելը գուցե քաղաքական առումով հարմար է: Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, նշելով, թե բացարձակ հարմար չէ շոշափել բանակի ու ապօրինի հարստացած պաշտոնյաների թեման քաղաքական առումով: «Ձեզ հարց եմ տալիս, ինչու՞ պաշտոնանկ արվեցին պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնատար անձինք, լավ աշխատելու համա՞ր: Բացատրեք, ինչպես է որ պաշտպանութան ոլորտի տարբեր պաշտոնյաներ,գեներալներ ապրում են ցոփ ու շվայտ կյանքով: Իմ իմանալով նրանք Բիլ Գեյթսը չեն, ոչ էլ ՏՏ ոլորտում հայտնագործություններ են արել: Որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական եկամուտները»,- հարցրեց պատգամավորը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը