Հատված ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցից:
– 1000 դրամների նախագծի մասին։ Տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, ինչպիսի՞ն է Ղարաբաղում արձագանքը։
– Միանշանակ ես ընդունում եմ ազգ-բանակ գաղափարը, որ որդեգրել է նոր նախարարը։ Այդ կոնցեպցիան պետք է աշխատի, 90-ականների սկզբին այդպիսին էր մեր բանակը։ Հետագայում սարքեցին խորհրդային բանակի նման մի ստրուկտուրա, որը չէր կարելի։ Ինչ վերաբերում է 1000 դրամներին՝ չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ է բանակին օգնելուն։ Տեսեք՝ ինչպես ապրիլին կանգնեցին եւ օգնեցին բանակին, մինչեւ հիմա էլ օգնում են։ Խնդիրը վստահության պակասն է։ Այսօր գեներալները ժողովրդի աչքի առջեւ թալանում են բանակը, շարունակում են թալանել, այլեւս ոչ ոք չի կարող այդ նույն կառույցին կամ որեւէ պետական կառույցի, որ առնչվում է բանակի հետ, որեւէ գումար տալ։ Ես կարծում եմ՝ 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ։ Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է։ Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն։
– Այսօր Ազգային ժողովում նախարարը հայտարարել է, թե ովքեր գիտեն՝ թվարկեն այն մարդկանց անունները, որոնք ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը։
– Ես, օրինակ, հայտարարել եմ, չէ՞, ով է գողանում եւ ինչքան։ Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան եւ որտեղից է գողանում։ Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում։ Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ։ Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը