«Ժողովուրդը» գրում է. «Սովորաբար, երբ որեւէ պաշտոնյա իր ոլորտում թերանում էր, մինչեւ վերջերս ՀՀ նախագահի նստավայրից զանգահարում եւ նրան հանդիմանում էր Վիգեն Սարգսյանը: Պարզվում է՝ «նախագահի անունից» բարկանալն ավելի հեշտ է: Մասնավորապես երեկ ԱԺ-ում արդեն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արագացված ընթացակարգով ներկայացնում էր մի նախագիծ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», որով նախատեսվում է «պարտադիր նվիրատվություն» Հայոց բանակում զոհված կամ հաշմված զինծառայողների համար: Թեեւ նախագիծը ենթադրում է պարտադանք՝ բոլոր աշխատողները պետք է 1000 դրամ վճարեն ամեն ամիս, այնուամենայնիվ, մինչ ԱԺ ներկայացնելը հանրային քննարկում չարվեց: Վիգեն Սարգսյանը շտապեց գնալ ու միայն Սերժ Սարգսյանին ներկայացնել «ազգ-բանակ գաղափարի» այս դրսեւորումը՝ անտեսելով ՀՀ քաղաքացու կարծիքը: Իհարկե, գաղափարը ողջունելի է, եւ եթե շատ հարցերով փորձում ենք համեմատվել Իսրայելի հետ, ապա աշխարհի բոլոր հրեաները իրենց վաստակի մի մասը հատկացնում են հայրենիքին, ուրեմն մենք էլ կարող ենք: Բայց ինչու այս ձեւով: Երեկ ԱԺ դարպասների մոտ խմբված քաղաքացիները դժգոհում էին պարտադիր եզրույթի դեմ՝ վիճարկելով վստահության գործոնը, որ չունեն իշխանության ցանկացած նախագծի, առավել եւս դրամահավաքության մասով: Ու թերեւս հենց այս ճնշումների հետեւանքն էր, որ կեսօրից հետո արդեն ՊՆ-ն տեղեկացրեց, որ կազմակերպում է հանրային քննարկում, բայց պարզ չէ՝ երբ եւ որտեղ: Մի խոսքով, Վիգեն Սարգսյանն առաջին քննությունը, որպես ՊՆ, լավ չհանձնեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը