Ինչ է խոսել Պուտինը Թրամփի հետ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամլո ծառայությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ,որի ընթացքում նորից շնորհավորել է հանրապետականին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար, հաջողություններ է մաղթել նրան նախընտրական ծրագրի իրագործման համար։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել Սպիտակ տակ նոր վարչակարգի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։ Պուտինն ու Թրամփը համակարծիք են գտնվել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են չափազանց ոչ գոհացուցիչ վիճակում,նրանք նաև կողմ են արտահայտվել ակտիվ համատեղ աշխատանքներ կատարելուն, որպեսզի դրանք կարգավորվեն և վերադառնան կառուցողական փոխգործակցության հուն։
