Վարկանիշը սոցիալ հոգեբանական երևույթ է.Շարմազանովը արձագանքեց Արմեն Ռուստամյանին

«Վարկանիշը սոցիալ հոգեբանական երեևույթ է, որ տարբեր մարդիկ վարկանիշների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ: Բնականաբար, իմ հարգարժան գործընկերոջ վարկանշանային գնահատականի հետ համամիտ չեմ: Այն կարծիքի էլ չեմ, որ բոլորի ուշքը գնում ա իշխանության համար, բայց միեւնույն ժամանակ բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար: Եվ այդ իմաստով մեր երկրում կան խնդիրներ եւ Հանրապետականը չի գնում պրիմիտիվ խնդիրներ լուծելու, չի գնում պրիմիտիվ եզրույթներ օգտագործելու, կամ ասելու: Այսինքն՝ զգացմունքային չի խնդիր , խնդիրը խորքային է, եւ Հանրապետականը իր սկզբնավորման առաջին իսկ օրվանից մշտապես առաջնորդվել է պետության գերակայությամբ»,-անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ վարկանիշը իջնում է իշխանությունների հետ համագործակցության ժամանակ, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: « Միշտ ստացվել է, միշտ չի ստացվել, դա այլ հարց է, բայց որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մշտապես ունեցել է նպատակ ծառայելու հայրենիքին, ծառայելու պետությանը, քաղաքացուն, դա փաստ է: Բնականաբար, եղել են նաեւ թերություններ, բայց այն որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ամենավարկանշային, կներեք, եւ ամենամեծ ռեսուրսն ունեցող քաղաքական ուժն է, իր բոլոր թերություններով հանդերձ, սա փաստ է»,-նկատեց  ԱԺ փոխնախագահը հավելելով, որ այս հարցում տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ տարբեր կարծիքներ: «Բայց այն, որ Դաշնակցության իմ բարեկամը կարող է ունենալ մի կարծիք, ես էլ կարող եմ ունենալ մեկ այլ կարծիք քաղաքական ուժերի վերաբերյալ, բայց ես գերադասում եմ այդ կարծիքը պահել ինձ: Իսկ ինչ վերաբերվում է Հանրապետականին, ապա ի լուր բոլորին պետք է ասեմ՝ ուզեն մեր գործընկերները, թե չուզեն, ես չեմ ասում Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում է, աննորմալ էլ կլինի, որ ես այդպիսի բան ասեմ, բայց այն, որ իր բոլոր թերություններով հանդերձ Հանրապետականը ամենակայացած, ամենակայուն, ամենակուռ եւ ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, սա փաստ է»,-ընդգծեց Շարմազանովը : Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ամեն բան խոսքով արտահայտելը հեշտ է. «Հիմա ասելով չէ, 2017 թվականին կտեսնենք՝ ով ինչքան վարկանիշ ունի՝ ե՛ւ Դաշնակցույթունը, ե՛ւ Հանրապետական կուսակցությունը, ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ Օրինաց երկիրը, ե՛ւ Բարգավաճ Հայաստանը, ե՛ւ նոր ստեղծվող կուսակցությունները, կապրենք կտեսնենք: Ես այլեւս այդքան երիտասարդ չեմ եւ քաղաքկանության մեջ փորձված եմ, որպեսզի այդ խայծը կուլ չտամ: Ես իմ բոլոր գործընկերներին, այդ թվում նաեւ իմ սիրելի, իմ հարգելի դաշնակցական Արմեն Ռուստամյանին կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել, որովհետեւ զգացմունքային եզրույթները այդքան էլ օբյեկտիվ չեն: Ես իրեն այդպես չեմ պատասխանի, բայց ես կասեմ, որ Հանրապետականը ունի վարկանիշ, Հանրապետականը ունի անելիք եւ Հանրապետականը պատրաստ է համագործակցելու»,-եզրափակեց Շարմազանովը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am