«Sut.am», ահա նոր կայքի անվանումը, որի նպատակն է՝ բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: Կայքն էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության հիմնած անկախ զանգվածային լրատվության միջոցն է: Կայքն այսօր է բացվել, բայց արդեն մի քանի «ստեր» հասցրել է «բռնել»: Այն արդեն անդրադարձել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող ժամացույցին, որի գինը՝ իրենց մեկնաբանությամբ՝ կազմում է 8700 ԱՄՆ դոլար. «Պետական բարձրաստիճան պաշտոնյայի ցանկացած գույք, որը գերազանցում է 8.000.000 ՀՀ դրամը, համարվում է թանկարժեք և ենթակա է հայտարարագրման: Հետևապես, ՀՀ ոստիկանության պետի թանկարժեք ժամացույցը ենթակա չէ պարտադիր հայտարարագրման և առկա չէ Վլադիմիր Գասպարյանի հայտարարագրում»: Անդրարադարձ է կատարվել նաև ոստիկանապետի 56 և 10 միլիոն դրամ արժողությամբ 2 MERCEDES-BENZ G500 («Գելենտվագեն») ավտոմեքենաներին,և հարց բարձրացրել՝ որտեղից գեներալ Գասպարյանին այդքան գումար: «Այս նախագածի նպատակն է Հայաստանին ու ՀՀ հասարակությանը վերաբերող իրականության չհամապատասխանող տեղեկությունների բացահայտումն է: Նման տեղեկությունները լրատվամիջոցներում պաշտոնյաների եւ տարբեր քաղաքական գործիչների կողմից հաճախ դրվում են շրջանառության մեջ, որոնք «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մինչեւ օրս, հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա եւ կատարելով հետազոտություն, բացահայտում է: Ուստի այսպես մենք ավելի ընդարձակում են մեր գործը եւ նրան տալիս ավելի համակարգված բնույթ»,- այս մասին այսօր կայքի շնորհանդեսի ժամանակ նշել էր Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը