Թուրքիայում հայկական համայնքի համար 2016 թվականին գլխավոր խնդիր է շարունակում մնալ պատրիարքի և համայնքային հաստատությունների վարչությունների ընտրության հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ստամբուլի հայկական «Ակոս» պար բերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Այդ ընտրությունները կարգավորող կանոնադրությունը բացակայում է, հետևաբար արդեն քանի տարի է` չենք կարողանում ընտրություն անցկացնել: Պատրիարքի ընտրության հետ կապված նույնպես խոչընդոտներ կան: Նոր պատրիարք պետք է ընտրենք, բայց կարգադրությունները ձեռնտու չեն: Ահա սրանք են գլխավոր խնդիրները»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Նրա խոսքով, օրեր առաջ այդ հարցերի հետ կապված ընդհանուր ժողով էր կազմակերպվել: Մասնակցում էին տեղի համայնքի բոլոր հաստատությունների ներկայացուցիչները: Այնտեղ` ժողովին, կարծիք է հնչել, որ հույս չկա, թե մինչև 2017 թվականը հնարավոր կլինի ընտրություն կազմակերպել: Դա վերաբերում է և’ պատրիարքի, և’ վարչությունների ընտրությանը: Ըստ Բագրատ Էստուկյանի` դա իրականությանը մոտ կարծիք է: Պատճառն այն է, որ հայկական համայնքի ներսում չեն կարողանում այդ հարցերի շուրջ ընդհանուր եզրահանգման գալ: Ըստ նրա` այս գործընթացը հայկական համայնքի քայքայման պատճառ է դառնում:
«Ստամբուլահայությունը բավական կազմակերպված համայնք է եղել 10 տարի առաջ: Վերջին տարիներին այս անորոշությունները համայնքի համակարգին խանգարում են, նույնիսկ այս իրավիճակը անդամների մոտ հուսալքություն, հիասթափություն է առաջ բերում: Դա վատ հետևանքներ կարող է ուենալ»,-ասել է խմբագիրը:
Ընտրություններին վերաբերող հարցերին զուգահեռ Թուրքիայի հայկական համայնքի համար տնտեսական լուրջ խնդիրներ կան: Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, դպրոցներում ֆինանսական դժվարություններ կան, մասնավորապես, ծախսերն ավելացել են:
«Ֆինանսական միջոցների ելքն ու մուտքը հնարավոր չէ հավասարակշռել: Սովորաբար ամեն տարի այս շրջանում տնտեսական առումով ճգնաժամ ունենում ենք, բայց բարեգործական միջոցներով, նվիրատվություններով փորձում ենք մուտքերն ու ելքերը հավասարկշռել: Այս տարի որոշ դժվարություններ կան: Մեր հույսը հայկական համայնքի միջոցներով իրավիճակը շտկելն է»,-ավելացրել է Բագրատ Էստուկյանը:
Անդրադառնալով հայկական համայնքի անվտանգության խնդրին` նշեց, որ Ստամբուլում այդպիսի խնդիր առայժմ չկա, այստեղի եկեղեցիների համար սպառնալիք չկա: Միայն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին է նման վտանգի տակ, որովհետև պատերազմի գոտում է գտնվում: «Ոչ հայ հասարակության, ոչ հայկական հաստատությունների համար լուրջ սպառնալիքներ չկան»,-եզրափակեց «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիրը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը